ԿԳ նախարարը Չինաստանում կմասնակցի արհեստական բանականության մասին համաժողովին16 մայիսի 2019 - 11:25 AMT PanARMENIAN.Net - ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 16-17-ը պաշտոնական այցով կգտնվի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում և կմասնակցի «Արհեստական բանականություն և կրթություն» խորագրով միջազգային համաժողովին։ Համաժողովը կազմակերպել են ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Չինաստանի կառավարությունը, որին մասնակցելու են տարբեր տարածաշրջանների երկրների կրթության նախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, արհեստական բանականության արդյունաբերության առաջնորդներ, ՄԱԿ-ի կառույցների ավագ ներկայացուցիչներ։ Համաժողովի նպատակն է ստեղծել կրթության ոլորտում արհեստական բանականության ներդրման շուրջ նոր գաղափարների փոխանակման հարթակ, հայտնում է ԿԳՆ-ի մամուլի ծառայությունը: Մասնակցությունն այս համաժողովին թույլ կտա Հայաստանում իրականացվող գիտական հետազոտություններն ու ձեռքբերումները ներկայացնել միջազգային ասպարեզում և ակտիվ դեր ստանձնել արհեստական բանականության՝ ժամանակակից հասարակական մարտահրավերների լուծմանն ուղղված հետազոտություններում և մշակումներում։ Համաժողովում զեկույցով հանդես կգա ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Նախատեսված է նաև, որ այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարը կհանդիպի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կրթության նախարարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթական հարցերով տեղակալին։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ են պատրաստում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների վերաբերյալ Օրինագծում նաև խոսվում է հայ ռազմագերիների իրավունքների խախտման մասին Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում. ԼՂ բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացան Նա նաև փաստարկներ է ներկայացրել, թե ինչու ՀՀ-ն չի կարող մեղադրվել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեջ Պուտինը՝ Ալիևին․ Անվտանգային հարցերը տարածաշրջանում շատ զգայուն են «Հարցերն այստեղ շատ են և շատ զգայուն»,–ասել է նա ԿԸՀ նախագահ․ 2026–ի հունիսին ԱԺ ընտրություններ կլինեն՝ հուսով եմ, մինչ այդ համակարգն ավելի պատրասված կլինի Նա ԿԸՀ աշխատանքի ամենակարևոր գնահատանքը համարել է այն, որ Երևանի ավագանու ընտրություններում ոչ մի բողոքարկում չի եղել |