«Օկեան Էլզի» խմբի մենակատարը կմասնակցի Ռադայի ընտրություններին

«Օկեան Էլզի» խմբի մենակատարը կմասնակցի Ռադայի ընտրություններին

PanARMENIAN.Net - «Օկեան Էլզի» երաժշտական խմբի մենակատար Սվյատոսլավ Վակարչուկը հայտարարել է «Գոլոս» կուսակցություն ստեղծելու մասին: Նրա գլխավորած կուսակցությունը կմասնակցի 2019-ի հոկտեմբերին Ուկրաինայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

«Մենք՝ «Գոլոս» կուսակցությունը, գնում ենք խորհրդարան ոչնչացնելու հին քաղաքականությունն ու ստեղծելու նորը»,-հայտարարել է Վակարչուկը՝ ելույթ ունենալով Կիևում, գրում է «Վեդոմոստին»:

Ըստ Վակարչուկի, Գերագույն ռադայի պատգամավորներն ուրախ են պատասխանատու լինել երկրում կատարվող փոփոխությունների համար:

Ավելի վաղ ուկրաինական «Նովոե վրեմյա» պարբերականն իր աղբյուրների վրա հղումով հայտնել էր, որ Վակարչուկը ընտրական շտաբ է ստեղծել Ուկրաինայում ընտրություններին մասնակցելու համար: Ըստ պարբերականի, նախընտրական շտաբը գլխավորելու է երկրի էկոնոմիկայի նախկին փոխնախարար Յուլիա Կլիմենկոն: Ըստ պարբերականի, ընտրություններին կմասնակցի նաև Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի եղբայրը՝ Վլադիմիր Կլիչկոն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---