Սեմերիկով. ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը պաշտոնը կստանձնի 2020-ի հունվարի 1-ից

Սեմերիկով. ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը պաշտոնը կստանձնի 2020-ի հունվարի 1-ից

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնը 2020թ. հունվարի 1-ից կստանձնի Բելառուսի ներկայացուցիչը: Դա կարող է լինել Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:

Նա հավելել է, որ 2020-ի հունվարի 1-ից «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու հերթն անցնում է Բելառուսին»:

Նոր գլխավոր քարտուղարի մասին հարցը քննարկվելու է ՀԱՊԿ Մշտական խորհրդի մայիսի 17-ին կայանալիք արտահերթ նիստում: Ըստ Սեմերիկովի, Զասը միակ առաջադրված թեկնածուն է, հայտնում է ՌԲԿ-ն:

Վերջնական որոշումը կկայացվի մայիսի 22-ին ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների Խորհրդի նիստում: Ինչպես պարզաբանել է Սեմերիկովը, ԱԳՆ ղեկավարները միայն խորհուրդ են տալիս պետությունների ղեկավարներին այս կամ այն պաշտոնյայի թեկնածությունը:

2018-ի նոյեմբերին ՀՀ-ն հետ կանչեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Յուրի Խաչատուրովին, որն անցնում է Մարտի 1-ի գործով:Հայաստանը, որը պետք է պաշտոնավարեր 3 տարի, կորցրեց այդ պաշտոնը: Խաչատուրվը ստանձնել էր այդ պաշտոնը 2017-ին և պետք է պաշտոնավարեր մինչև 2020թ.:

Հետո հայտնի դարձավ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը:Զասը տեղեկացրել է նախագահին ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հետ իր հանդիպումների մասին: Նա արդեն այցելել է Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան և Ռուսաստան, որոնց ղեկավարները հավանություն են տվել Զասի թեկնածությանը: Զասը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս չի արձագանքել իր հետ հանդիպելու առաջարկին:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---