Սրբուկը չի անցել Եվրատեսիլի եզրափակիչ (վիդեո)

Սրբուկը չի անցել Եվրատեսիլի եզրափակիչ

PanARMENIAN.Net - Հայաստանը չի մասնակցի Եվրատեսիլի եզրափակիչ փուլին: Հայաստանը ներկայացնող Սրբուկը չի հավաքել բավարար միավորներ:

Սրբուկը (Սրբուհի Սարգսյան) հանդես է եկել Walking Out երգով: Երգի բառերի հեղինակն է Գարիկ Պապոյանը, երաժշտությանը՝ Lost Capital-ը:

Թել Ավիվում կայացած երկրորդ կիսաեզրափակչին մասնակցած 18 երկրից եզրափակիչ է անցել 10-ը՝ Հյուսիսային Մակեդոնիան, Նիդերլանդները, Ադրբեջանը, Ալբանիան, Շվեդիան, Դանիան, Նորվեգիան, Ռուսաստանը, Շվեյցարիան, Մալթան։

Ավելի վաղ հայտնի էին դարձել մրցույթի եզրափակչի առաջին 10 մասնակիցը՝ նրանք Ավստրալիայի, Բելառուսի, Հունաստանի, Իսլանդիայի, Կիպրոսի, Սան Մարինոյի, Սերբիայի, Սլովենիայի, Չեխիայի և Էստոնիայի ներկայացուցիչներն են:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---