Նոր «Բեթմենի» դերում կարող է Ռոբերտ Պատինսոնը նկարահանվել

Նոր «Բեթմենի» դերում կարող է Ռոբերտ Պատինսոնը նկարահանվել

PanARMENIAN.Net - Բրիտանացի դերասան Ռոբերտ Պատինսոնը, որը հայտնի է Էդվարդ Քալլենի դերով «Մթնշաղը» ֆիլմում, հավանաբար կկատարի Բեթմենի դերը կինոռեժիսոր Մեթ Ռիվզի նոր համանուն ֆիլմում:

Ենթադրվում է, որ նկարահանումները կմեկնարկեն ամռանը, սակայն պաշտոնական ամսաթիվ դեռ որոշված չէ, գրում է Gazeta.ru-ն Variety-ի վրա հղումով:

Նշվում է, որ 33-ամյա Պատինսոնը երկրորդ ամենաերիտասարդ դերասանը կդառնա, որը կկատարի այդ սուպերհերոսի դերը մեծ էկրանին Քրիստիան Բեյլից հետո, որը 31 տարեկան էր, երբ 2005-ին տեղի ունեցավ «Բեթմենի» պրեմիերան:

Սակայն, ըստ Deadline-ի, Պատինսոնը միակ հնարավոր հավակնորդը չէ, դիտարկվում է նաև Նիկոլաս Հոլթի թեկնածությունը:

«Բեթմենի» մասին ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2021-ի հունիսի 25-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---