ԳԴ-ն՝ 0038 հրամանի մասին. Ինչ կապ ուներ ընդդիմության ընտրությունների արդյունքը չընդունելը բանակի հետ

ԳԴ-ն՝ 0038 հրամանի մասին. Ինչ կապ ուներ   ընդդիմության ընտրությունների արդյունքը չընդունելը բանակի հետ

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստում անդրադարձել է հույժ գաղտնի 0038 հրամանին:

«Հրամանը սկսվում է այսպես՝ «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ. նախագահական ընտրությունների արդյունքները միջազգային հանրության կողմից բաց և թափանցիկ ճանաչելուց հետո որոշ քաղաքական ուժեր այն չեն ընդունում և հակաօրինական գործողություններով փորձում են ապակայունացնել իրավիճակը»: Ես ուզում եմ հիմա հասկանալ՝ այս նկարագրած նպատակը ի՞նչ կապ ունի ընդհանրապես բանակի հետ»,- ասել է Դավթյանը՝ հավելելով, որ մեղադրող կողմի գնահատմամբ՝ վերոնշյալ փաստաթղթով հռչակված նպատակները միանշանակ արտահայտում են Քոչարյանի կողմից արդեն իր նշած հարցերում զինված ուժերի ներգրավման մասին

Նա ասել է, որ հրամանն ուսումնասիրելիս, առավել ևս գործով ձեռք բերված բազմաթիվ այլ դրվագներ՝ զինված ուժերի մայրաքաղաքում կամ արվարձաններում գտնվելու վերաբերյալ, համադրելիս, բացարձակապես տպավորություն չի ստեղծվում, որ բանակը հեռու է պահվել քաղաքական գործընթացներից։

Դատախազն, անդրադառնալով պաշտպանական կողմի ներկայացրած այն մեղադրանքին, թե դատախազությունը հայտնի խորհրդակցությանը մասնակցած անձանցից կարևորություն է տալիս միայն Արշակ Կարապետյանի ցուցմունքին, նկատել է, որ ապացույցների գնահատումը դրանց քանակի հետ որևէ կապ չունի:

«Այո, հարցաքննվել են խորհրդակցության մասնակիցները, որոնք ոչ թե հերքում են, այլ նշում, որ չեն հիշում Ռոբերտ Քոչարյանի համապատասխան հանձնարարականի մասին: Մենք ինչու ենք կարեւորություն տալիս Արշակ Կարապետյանի ցուցմունքին, որովհետեւ նրա ցուցմունքով այդ խորհրդակցությանը հաջորդած հրամանը ամբողջությամբ տալիս է այս հարցի պատասխանը», - հավելել է դատախազը։

Ընթերցեք նաև՝ «Դատախազը՝ Քոչարյանի թիմին. Եթե 2008-ին ՊՆ 2 տեղակալը քաղպրոցեսի մեջ էին, ինչո՞ւ նրանց դեմ քրգործ չկա»:

«Մարտի 1-ին ոչ պետական միջոցներից մոտ 120 մլն դրամ է բաժանվել Երևան բերված զինծառայողներին»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---