Մարտի 1-ին ոչ պետական միջոցներից մոտ 120 մլն դրամ է բաժանվել Երևան բերված զինծառայողներին

Մարտի 1-ին   ոչ պետական միջոցներից  մոտ 120 մլն դրամ  է բաժանվել Երևան բերված զինծառայողներին

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստում հայտարարել է, որ Մարտի 1-ին ոչ պետական միջոցներից գործով մեղադրյալների հրամանով մոտ 120 մլն դրամի վարձատրություն է բաժանվել մայրաքաղում տեղակայված համապատասխան զինծառայողներին:

Նա ասել է, որ Մարտի 1-ին Հանրապետության տարբեր հատվածներից, այդ թվում՝ մարտական հերթապահություն իրականցնող սահմանապահ զորքերը տեղափոխվել են մայրաքաղաք, որը կիզակետն էր քաղաքական իրադարձությունների:

Գլխավոր դատախազի խոսքով՝ քրեական գործով ձեռքբերված բազմաթիվ տվյալներ կան, որոնք հիմնավորում են, որ մայրաքաղաքի շրջակա բնակավայրերում տեղակայված համապատասխան զորամիավորումները համապատասխան պատրաստվածություն են ունեցել, պարապմունքներ են իրականացրել, որոնց նպատակն, ըստ դատախազի, եղել է ցույցը ցրելը։

«Այսինքն՝ զինվորականները պատրաստվել են ցույցը ցրելու գործողությունների իրականացնելուն։ Երբ մայրաքաղաքում բավականաչափ մարտական պատրաստվածությամբ զորք կար, իսկ մյուս կողմից ակնհայտորեն աճում էր խաղաղ ցուցարարների թիվը, երբ ընտրությունների արդյունքներն ընդդիմությունը վիճարկում էր ՍԴ-ում, Ռոբերտ Քոչարյանը փետրավարի 29-ի իր հրապարակային ելույթում, որպես ցույցերը դադարեցնելու տարբերակ, նշել էր՝ ոստիկանական գործողություններով հրապարակը մաքրել»,- ասել է նա՝ հավելելով, որ դրանից ժամեր անց ոստիկանության մեծաթիվ ուժեր լուսադեմին անհամաչափ ու ապօրինի միջամտությամբ ցրել են ցույցը:

«Նշածս ակնհայտ ապօրինի ու անհամաչափը հիմնավորված է գործով ձեռք բերված բազում ապացույցներով, ոստիկանության բազմաթիվ աշխատակիցների ցուցմունքներով և վերջապես ՄԻԵԴ-ի վճռով»,- նշել է Գլխավոր դատախազը՝ հավելելով, որ ակնհայտ է, որ բռնի գործողությունները բերելու էին հակազդեցության:

Նա նշել է, որ այդ բռնությունների համար ընտրվել է մարտի 1-ի առավոտը, քանի որ մայրաքաղաքում էր արդեն պատրաստված, մարտական պատրաստության վիճակում բարձր պատրաստվածության վիճակում գտնվող բավականաչափ զորք, որը կարող էր ճնշել այդ հուզումները:

«Հիմնավորվել է, ձեռք են բերվել տվյալներ, բազմաթիվ այդպիսի ցուցմունքներ կան, որ նույն ժամանակահատվածում ՝ տապալված սահմանադրական կարգի պայմաններում որոշ անձանց թիկնազորի անդամների, հանցավոր խմբերի ներգրավումը հավաքի մասնակիցների ճնշման գործողություններն են», - ասել է Դավթյանը:

Ընթերցեք նաև՝ «ԳԴ-ն՝ 0038 հրամանի մասին. Ինչ կապ ուներ ընդդիմության ընտրությունների արդյունքը չընդունելը բանակի հետ»:

«Դատախազը՝ Քոչարյանի թիմին. Եթե 2008-ին ՊՆ 2 տեղակալը քաղպրոցեսի մեջ էին, ինչո՞ւ նրանց դեմ քրգործ չկա»:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---