// IP Marketing video - START// IP Marketing video - END

ՀՀ-ում կոյուղի, ջեռուցում և ջուր չունեցող տասնյակ դպրոցներ կան

ՀՀ-ում կոյուղի, ջեռուցում և ջուր չունեցող տասնյակ դպրոցներ կան

PanARMENIAN.Net - 2018-2019 ուսումնական տարում հանրապետությունում գործել է 1409 դպրոց:

Ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության ամփոփ տեղեկատվության, դրանցից 564-ի շենքային վիճակը գնահատվել է բավարար, 459-ը հիմնանորոգման կարիք ունի, իսկ 386-ը՝ ընթացիկ նորոգման:

Հանրապետության 72 դպրոցում բացակայում է ջրամատակարարումը, իսկ տաք ջրամատակարարումը բացակայում է դպրոցների ճնշող մեծամասնությունում՝ 1166:

432 դպրոցում բացակայում է գազամատակարարումը, 9 դպրոց առհասարակ չունի ջեռուցում: 466 դպրոց չունի ֆիքսված հեռախոսակապ, իսկ 140 դպրոց՝ կոյուղացման համակարգ:

Անցած ուսումնական տարում հանրակրթական դպրոցներում սովորել է 373, 064 աշակերտ, որից 177,895-ն աղջիկ են, 195,169-ը՝ տղա:

 Ուշագրավ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցի շուրջ երկու տասնյակ ուսանողների
Դատարանի շենքի մոտ շարունակվում է Քոչարյանի աջակիցների և վերջինիս դեմ բողոքի ակցիան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ընդունում է մրցանակի հավակնորդների առաջադրումներ