// IP Marketing video - START// IP Marketing video - END

2019-ի 4 ամսում կոռուպցիոն հանցագործություններով պետության վնասը կազմել է 22.4 մլրդ դրամ

2019-ի 4 ամսում կոռուպցիոն հանցագործություններով պետության վնասը կազմել է  22.4 մլրդ  դրամ

PanARMENIAN.Net - 2019 թվականի 4 ամսում բացահայտված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով հարուցված 295 քրեական գործով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 22.4 մլրդ դրամ:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի փոխանցմամբ, բացահայտված ընդհանուր վնասից վերականգնվել է 1.902 մլրդ դրամը, իսկ մոտ 203.5 մլն դրամի վնաս, առկա դրամական միջոցներով, երաշխավորված է քրեադատավարական անհրաժեշտ գործիքակազմով, այն է՝ այդ չափով առկա անշարժ և շարժական գույքի, արժույթի կամ արտարժույթի վրա դրված կալանքով:

Նշված գործերից 967,904 դրամը վերականգնվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության, 1.655 մլրդ դրամը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության, իսկ մնացածը՝ 243.944 մլն դրամը՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննված կամ քննվող գործերի նախաքննությամբ:

 Ուշագրավ