Տավուշի մարզպետ. Բոլոր հարցերում մոտեցումը ռազմավարական է լինելու

Տավուշի մարզպետ. Բոլոր հարցերում մոտեցումը ռազմավարական է լինելու

PanARMENIAN.Net - Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն իր պաշտոնավարմն 100 օրն ամփոփել է մարզի Ենոքավան համայնքում՝ խոստանալով, որ տարվա ընթացքում հանդիպումները Տավուշում ավելի շատ և ավելի հետաքրքիր են լինելու, քան մարզպետի ասուլիսն է:

Նա նշել, որ բոլոր հարցերում մոտեցումը ռազմավարական է լինելու. «Դրվագային ոչինչ չենք անելու: Առաջիկա մի քանի տարիներին Տավուշի ներդրումային հիմնական ծրագրերը գյուղատնտեսության ոլորտում են: Մենք օգտագործամ ենք մեր գյուղատնտեսական ներուժի չնչին մասը», հայտնում է Aysor.am-ը:

«Իմ նպատակը եղել է կառավարման այնիպիսի մեխանիզմների ներդրում, որպեսզի կարողանանք մեր նպատակներն իրականացման հասնենք: Ամենամեծ ձեռքբերումը, որ այս հարցում ունենք, մարզի ամբողջ մարդկային ռեսուրսի ներգրավումն է մեր ծրագրերի մեջ, լինի գյուղատնտեսություն, տուրիզմ, մշակույթ, արդյունաբերություն, թե մեկ այլ ոլորտ», - ասել է Հայկ Չոբանյանը:

Մարզպետի խոսքով՝ սխալ է այն կարծիքը, որ գյուղացին չի աշխատում կամ ալարկոտ է: Նրա խոսքով`այսօր գյուղատնտեսությունը պարզապես շատ ցածր արդյունավետություն ունի. «Պարտավոր ենք գյուղատնտեսությունը դարձնել արդյունավետ գյուղացու համար, որպեսզի գյուղացին կրկին սիրահարվի գյուղատնեսությանը: Երկու տարվա ընթացքում Տավուշում չի լինի չօգտագործված հող: Այսօր արդեն այս առումով մեծ առաջընթաց ունենք»:

Խոսելով ներդրումների մասին՝ մարզպետն ասել է, որ ներդրումային ծրագրերի իրականացման մեջ փողը վերջին տեղում է:«Առաջին տեղում վստահությունն է», - ասել է Հայկ Չոբանյանը՝ հավելելով, որ մարզում գործում է «ներդրումային գրասենյակ» և մոտ 100 ներդրումային ծրագիր կա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---