// IP Marketing video - START// IP Marketing video - END

2017-ի ԱԺ ընտրություններին Նոր Նորքի նախկին թաղապետի եղբորն ընտրելու համար կաշառք է բաժանվել

2017-ի ԱԺ ընտրություններին   Նոր Նորքի նախկին թաղապետի եղբորն ընտրելու համար կաշառք է բաժանվել

PanARMENIAN.Net - Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի նախկին ղեկավարը և ֆինանսական բաժնի նախկին պետը 2017 թվականի հունվարից մարտ ամիսներին ընտրակաշառք են բաժանել 2017 թվականի ապրիլի 2-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին և քվեարկել Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի պատգամավորության թեկնածու եղբոր օգտին:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ, նրանք մի խումբ անձանց տրամադրել են նաև պետպատվերի շրջանակում անվճար բժշկական օգնություն ստանալու ուղեգրեր՝ քաղաքացիներից պահանջելով մասնակցել ընտրություններին:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձինք մի խումբ անձանց տվել են 10,000 դրամ ընտրակաշառք և տրամադրել պետպատվերի շրջանակում անվճար բժշկական օգնություն ստանալու ուղեգրեր՝ վարչական շրջանի ղեկավարի եղբոր օգտին քվեարկելու համար։

Մայիսի 16-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, երկու կամ ավելի անձի նկատմամբ, թեկնածուներից որևէ մեկի օգտին քվեարկելու համար ընտրողին միջնորդի միջոցով կաշառք տալու կամ որևէ այլ առավելություն տրամադրելու դեպքի առթիվ։

Քրեական գործը ոստիկանությունից ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել դատական համակարգի մասին
Ադրբեջանը մարտի 11-15-ը անցկացնելու է խոշորագույն զորավարժություն, որի մասին չի ծանուցել հմպատասխան միջազգային մարմիններին