Կասիլյասը չի հեռանա ֆուտբոլից17 մայիսի 2019 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Պորտուգալական «Պորտուի» իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը, որը վերջերս սրտամկանի կաթված է տարել, հայտարարել է, որ այժմ առողջության հետ ամեն ինչ կարգին է և որ նա մտադիր է հայտարարել կարիերան ավարտելու մասին, երբ գա ժամանակը: Ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Կասիլյասը կավարտի պրոֆեսիոնալ կարիերան ընթացիկ խաղաշրջանի ավարտին: «Մի օր կգա այդ պահը, երբ ես կավարտեմ իմ կարիերան: Թույլ տվեք հայտարարել այդ մասին, երբ պահը գա: Այժմ ինձ հանգիստ է պետք: Երեկ ինձ զննել է բժիշկ Ֆիլիպե Մասեդուն: Ամեն ինչ շատ լավ է, այս նորությոնն էլ ուզում եմ կիսել ձեզ հետ»,-գրել է 37-ամյա ֆուտբոլիստը Twitter-ի իր էջում: Մայիսի 1-ին Կասիլյասը սրտամկանի կաթված է տարել թիմի մարզման ժամանակ: Նա հոսպիտալացվել էր և վիրահատվել Պորտուի հիվանդանոցներից մեկում: 5 օր անց Կասիլյասին դուրս են գրել հիվանդանոցից, հետո նա հայտարարեց, որ վիրահատությունից հետո մի քանի շաբաթ կամ ամիս հանգստանալու է: Մադրիդի «Ռեալի» կազմում Կասիլյասը 5 անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում, 3 անգամ ՝ Չեմպիոնների լիգայում, 2 անգամ՝ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթում: Իսպանիայի հավաքականի հետ միասին նա դարձել է աշխարահի չեմպիոն և երկու անգամ Եվրոպայի չեմպիոն: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին |