ՀՔԾ-ն Քոչարյանի պաշտպանին հորդորել է չխեղաթյուրել Մարտի 1-ի գործի նյութերը17 մայիսի 2019 - 18:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ քննչական ծառայությունը Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբից Արամ Օրբելյանին հորդորել է չխեղաթյուրել քրեական գործի նյութերում առկա փաստերը: Օրբելյանը մայիսի 17-ին հրավիրած ասուլիսում անդրադարձել է Մարտի 1-ին զինծառայողներին մասնավոր միջոցներից 120 մլն դրամ բաժանելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հայտարարությանը: Ըստ պաշտպանի ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը որպես այս դրվագի ապացույց է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան փաստաթուղթը: Պաշտպանը, վկայակոչելով այս հանգամանքը, տարակուսանք է հայտնել, թե «ինչպես կարող էին մասնավոր միջոցներից գումարներ բաժանվել ՀՀ ՊՆ պաշտոնական տեղեկագրով»: ՀՔԾ-ին արձագանքել են, որ միայն այն հանգամանքը, որ այդ գումարները հատկացվել են ՀՀ ՊՆ ձևաթղթերի վրա կատարված նշումներով, դեռևս չի նշանակում, որ դրանք պետական միջոցներ են հանդիսացել: «Այն, որ հիշյալ դրամական միջոցները չեն հանդիսացել ՀՀ ՊՆ բյուջետային կամ արտաբյուջետային միջոցներ, ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հայտնվել է ՀՀ պաշտպանության նախարարի` 2018 թվականի սեպտեմբերի 26-ի պաշտոնական գրությամբ: Նշված գրության պատճենը առկա է դատարան ուղարկված գործում, ուստի այն հասանելի է նաև պաշտպանական կողմին, այդ թվում` Արամ Օրբելյանին /հատոր 36, գ.թ. 95/: Հաշվի առնելով վերոգրյալը` մնում է միայն ենթադրել, որ պաշտպան Օրբելյանը կամ լիարժեք չի ծանոթացել քրեական գործի նյութերին, կամ էլ միտումնավոր փորձ է անում աղավաղված ներկայացնել քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները, ուստի նրան հորդորում ենք իր պաշտպանական մարտավարությունն ընտրելիս այսուհետ ձեռնպահ մնալ նման գործելաոճից և չխեղաթյուրել քրեական գործի նյութերում առկա փաստերը»,- ասված է հաղորդագրությունում: Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դատավարությունը մեկնարկել է: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |