Ամերիաբանկը՝ SME Banking Club-ի Caucasus’19 տարածաշրջանային համաժողովում18 մայիսի 2019 - 10:43 AMT PanARMENIAN.Net - SME Banking Club-ի կողմից Թբիլիսիում կազմակերպված Caucasus’19 5-րդ տարածաշրջանային համաժողովում Ամերիաբանկը հաջողությամբ ներկայացրել է ՓՄՁ-ների համար նախատեսված օնլայն բիզնես վարկերի տրամադրման սքորինգային համակարգը: Համաժողովի կազմակերպիչները մասնակից բանկերի շարքում առանձնացրել են 2018թ. ամենանորարար բանկերին, որոնց շնորհվել է հավաստագիր: Ամերիաբանը ևս արժանացավ այդ հավաստագրին: Ամերիաբանկի մասնակիցները ներկայացրել են սքորինգային համակարգով օնլայն տրամադրվող վարկերի առավելությունները և ներդրման 5 ամսում ունեցած հաջողությունները, որոնք տպավորիչ էին: Ընդամենը 5 ամսում Ամերիաբանկի սքորինգային համակարգով օնլայն տրամադրված վարկերի ծավալը ՓՄՁ մանրածախ վարկերի պորտֆելում կազմել է 89%, քանակը` 94%, իսկ ՓՄՁ հաճախորդների աճը կազմել է 60%, հայտնում է Ամերիաբանկի մամուլի ծառյությունը: 1 մլն ՀՀ դրամից մինչև 10 մլն ՀՀ դրամ ավտոմատ ձևով հաստատվող օնլայն բիզնես վարկերի համար հնարավոր է դիմել առանց բիզնեսից կտրվելու ու Բանկ այցելելու: Ավելին`վարկերի համար սահմանված չէ տրամադրման վճար, և չի պահանջվում անշարժ գույքի գրավադրում: Վարկի համար դիմելու նպատակով անհրաժեշտ է այցելել Բանկի կայք, լրացնել համապատասխան առցանց հայտը և ստանալ պատասխանն ընդամենը 5 րոպեի ընթացքում: Բանկի հաշվետեր հաճախորդները հնարավորություն ունեն նաև օնլայն ռեժիմով ստորագրել վարկային պայմանագիրը՝ Բանկի հետ շփումն ամբողջովին տեղափոխելով առցանց հարթակ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ապրիլի 24–ի առավոտյան՝ ժամը 8:30-ից 11:00-ն մուտքը Ծիծեռնակաբերդ փակ կլինի Ապրիլի 23–ին և 24–ին մի շարք փողոցներ փակ կլինեն Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան ճանապարհը` հաջակցություն տավուշցիների «Որտեղ ակցիա լինի՝ մասնակցելու ենք, չսարքենք սա քաղաքական թեմա», - հայտարարել են ցուցարարները Էրդողանը՝ ՀՀ–ին․ Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ, նոր ճանապարհային քարտեզի ժամանակն է «Տարածաշրջանում արդեն նոր կարգ է ստեղծվում, անհիմն անգիրները մի անկյունում թողնելու ժամանակն է»,–ասել է նա Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ պաշտպանական գործակցության հարցեր է քննարկել Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը |