Քոչարյանի խափանման միջոցը փոխվել է․ Նա ազատ կարձակվի

Քոչարյանի խափանման միջոցը փոխվել է․ Նա ազատ կարձակվի

PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վճռել է փոփոխել Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը․ նա ազատ կարձակվի։

Դատարանի շենքի մոտ շարունակվում է Քոչարյանի աջակիցների, ինչպես նաև վերջինիս դեմ բողոքի ակցիան։

Ավելի վաղ Արցախի գործող և նախկին նախագահները՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, անձնական երաշխավորություն են տվել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար: Անձնական երաշխավորության մեջ նշվում է, որ իրենք երաշխավորում են, որ Ռոբերտ Քոչարյանը, գտնվելով ազատության մեջ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթ իրականացնող մարմին ներկայանալուց։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---