5-րդ ալիքի սեփականատերը չի կալանավորվի

5-րդ ալիքի  սեփականատերը չի կալանավորվի

PanARMENIAN.Net - TV5-ի հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը չի կալանավորվի․ դատարանը մերժել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը։

ՀՀ քննչական կոմիտեն Թավադյանին մեղադրանք է առաջադրել քաղաքական ակտիվիստ Վարդգես Գասպարիի հանդեպ բռնություն գործադրելու դեպքով։

Մայիսի 13-ին՝ ժամը 14:50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում Գասպարին հաղորդում, ապա բացատրություն է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:20-ի սահմաններում, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում մի խումբ անձինք հայհոյանքներ են հնչեցրել, քաշքշել են իրեն՝ կատարելով այլ բռնի գործողություններ և ջրի տարայով մեկ անգամ հարվածել են դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---