Փաշինյանը շփվել է Կենտրոնի դատարանը արգելափակածների հետ և հեռացել

Փաշինյանը շփվել է Կենտրոնի դատարանը արգելափակածների հետ և հեռացել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճ ժամանակով մոտեցել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի նստավայրն արգելափակած քաղաքացիներին, ծանոթացել իրավիճակին ու թիկնազորի ուղեկցությամբ հեռացել։

Լրագրողները փորձել են մի քանի հարց տալ ակցիայի մասին, սակայն նա հրաժարվել է պատասխանել՝ նշելով, որ ժամը 12։00-ին հանդես է գալու ելույթով և բոլոր հարցերի պատասխանները կլինեն այդ ելույթում։

Փաշինյանը մայիսի 19-ի երեկոյան հայտարարել էր Հայաստանի բոլոր դատարանների մուտքերը փակելու ակցիայի մասին, որին միացել էին Ազգային ժողովի իշխանական պատգամավորները։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---