Արայիկ Հարությունյան. Պետք է աջակցել ժողովրդի վստահությանն արժանացած վարչապետին

Արայիկ Հարությունյան. Պետք է աջակցել ժողովրդի վստահությանն արժանացած   վարչապետին

PanARMENIAN.Net - Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ պետք է աջակցել ժողովրդի վստահությանն արժանացած ՀՀ իշխանություններին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայտնել է «Արցախպրեսսը»:

«Պետք է շարունակել աջակցել ժողովրդի վստահությանն արժանացած Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ ողջունելով այն բարեփոխումները, որոնք տեղի է ունենում ՀՀ-ում», - ասել է նա:

Ըստ նրա՝ առավել քան երբևէ անհրաժեշտ է լինել միասնական:

«Ունենալով արտաքին վտանգ՝ այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են տարբեր գործոնների ազդեցությամբ փորձում ջլատել մեր ուժերը, պառակտելով ներքին միասնականությունը՝ փորձում վերջակետ դնել Ղարաբաղյան խնդրին: Մենք միայն միասնականությամբ կարող ենք պայքարել՝ համախմբվելով մեր ազգային գաղափարների շուրջ»,- ասել է «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավարը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---