ԲԴԽ անդամ. Սահմանադրական կարգ չի խախտվում, իրավական քաոս չկա

ԲԴԽ անդամ. Սահմանադրական կարգ չի խախտվում, իրավական քաոս չկա

PanARMENIAN.Net - Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ հանրային վստահություն դատական համակարգի նկատմամբ չկա և եթե դատարանների դռների առաջ անհնազանդության գործողություններ իրականացնելով հնարավոր կլինի այդ վստահությունը ստեղծել, ուրեմն կարելի է և դիմել նման գործողությունների։

Նա շեշտել է, որ անհնազանդության գործողությունները հակասահմանադրական չեն:

«Եթե մի բան չի աշխատում այնպես, ինչպես պետք է աշխատի, միգուցե կա կարիք կանգ առնել, հասկանալ ու լուծումներ գտնել: Իրավական քաոս չկա, կա գերագույն արժեք՝ դա մարդու արժանապատիվ ապրելու իրավունքն է և մենք իրավունք ունենք դատավորներից պահանջել աշխատել ավելի արդյունավետ»,- ասել է Հովհաննիսյանը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 19-ի երեկոյան կոչ էր արել մայիսի 20-ին վաղ առավոտվանից արգելափակել ՀՀ բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը։ Վարչապետը համապատասխան գրառում է8 արել ֆեյսբուքյան իր էջում։ «Առավոտյան ժամը 08։30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»,- գրել է Փաշինյանը։

Ավելի վաղ նա գրել էր, որ մայիսի 20-ին հանդես է գալու կարևոր հայտարարությամբ և ազդարարելու է «հայկական հեղափոխության երկրորդ, ամենակարևոր փուլի մեկնարկը։ Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն»։

Մայիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում հրապարակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը, նրա նկատմաբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվել է անձնական երաշխավորությամբ, որը ներկայացրել էին ԼՂՀ գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---