Մարուքյան. ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաք ենք սկսել

Մարուքյան. ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաք ենք սկսել

PanARMENIAN.Net - ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը որոշել է հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ և այդ նպատակով ստորագրահավաք է նախաձեռնել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Քիչ առաջ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նիստում որոշում է կայացրել հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ, ինչի համար նախաձեռնել է ստորագրահավաք։ ԼՀ խմբակցությունը նախաձեռնությամբ առաջարկում է արտահերթ նիստին քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրադրությունը և դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը»,-ասվում է գրառման մեջ։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ «Իմ քայլը» և «Բարագավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին կոչ է անում միանալ նախաձեռնությանը և գնալ խորհրդարան՝ այն ստորագրելու։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 19-ի կոչին արձագանքելով՝ քաղաքացիները մայիսի 20-ի առավոտյան փակել են ՀՀ բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---