// IP Marketing video - START// IP Marketing video - END

Նախագահ. ՀՀ և Ղազախստանի երկկողմ գործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա

Նախագահ. ՀՀ և Ղազախստանի երկկողմ գործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա

PanARMENIAN.Net - ՀՀ և Ղազախստանի երկկողմ հարաբերությունները և փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա: Այդ մասին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Վերին պալատի նախագահ Դարիգա Նազարբաևայի հետ հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների խորհրդարանների միջև փոխգործակցության խորացման, ինչպես նաև տնտեսական, մշակութային ու հումանիտար ոլորտներում հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:

Դարիգա Նազարբաևան շնորհակալություն է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանին Ալմաթիում կայնալիք Եվրասիական մեդիա ֆորումին մասնակցության և ֆորումի կայացմանը աջակցության համար:«Դուք շատ բան եք արել արևմտյան մեդիա հանրույթում այս ֆորումի առաջխաղացման համար»,-նշել է նա:

Դարիգա Նազարբաևան հայտնել է, որ իրենք ցանկանում են ընդլայնել համագործակցությունը Հայաստանի Ազգային ժողովի հետ, լիարժեքորեն օգտագործել խորհրդարանական բարեկամական խմբերի ողջ ներուժը:

Զրուցակիցները խոսել են նաև երկու երկների միջև համագործակցության հեռանկարային ուղղություների մասին: «Ներկայիս գործակցության ծավալը շատ փոքր է ու չի համապատասխանում առկա ներուժին և մեկ տնտեսական գոտում գտնվող բարեկամ երկրների հարաբերություններին»,- ասել է նա, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Նախագահը հատկապես կարևորել է համագործակցության զարգացումն այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, արհեստական բանականությունն ու սննդի անվտանգությունը:

Նախագահը Դարիգա Նազարբաևայի խնդրանքով անրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Նա ընդգծել է, որ հայ ժողովուրդն ունի իմաստնություն՝ հաղթահարելու խնդիրներն ու առանց ցնցումների անցնել զարգացման նոր ճանապարհով:

 Ուշագրավ
Ծրագրի 88%-ը կիրականացվի Միացյալ Նահանգներում, իսկ 12%-ը` Ադրբեջանում
Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, կուսակցությունը հավաքել է ձայների 42%-ը
Ընդհանուր առմամբ 19 մարդ է տուժել, որից 4 վիճակը գնահատվում է ծանր