Զելենսկին կոչ է արել ԱՄՆ-ին խստացնել ՌԴ դեմ պատժամիջոցները21 մայիսի 2019 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել ԱՄՆ-ին խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այդ մասին նա հայտարարել է ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որոնք ժամանել էին նրա երդմնակալությանը: Հանդիպմանը ներկա էին ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռիկ Փերին, Ուկրաինայի գծով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլկերը, ինչպես նաև սենատոր Ռոն Ջոնսոնը: «ԱՄՆ-ն Ուկրաինայի շատ հզոր ու լուրջ գործընկերն է, առաջին հերթին, Ռուսաստանի ագրեսիան հաղթահարելու գործում: Մենք չենք կարող ինքնուրույն հաղթահարել ռուսական ագրեսիան Դոնբասում և Ղրիմում: Ուստի մեզ ձեր օգնությունն է հարկավոր: Կցանկանայի հորդորել ձեզ, որ ԱՄՆ-ն շարունակի խստացնել ՌԴ դեմ պատժամիջոցները»,-ասել է Զելենսկին, գրում է «Դոժդը»: Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շնորհավորանքի համար՝ մոտալուտ հանդիպման հույս հայտնելով: Զելենսկու երդմնակալությունը տեղի է ունեցել Գերագույն ռադայում մայիսի 20-ին: Ռուսաստանը հրավիրված չէր արարողությանը: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |