2019-ին Արցախում 411 երեխա է ծնվել

2019-ին Արցախում 411 երեխա է ծնվել

PanARMENIAN.Net - 2019-ի առաջին եռամսյակում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 411 երեխա, որոնցից 206-ը ՝ տղա, 205-ը՝ աղջիկ:

Արցախում ընդհանուր ծնելիությունը 2019 թվականի առաջին եռամսյակում կազմել է 431 երեխա, որոնցից 214-ը՝ տղա, 217-ը՝ աղջիկ: 431-ից 411 երեխայի ծնունդն արձանագրվել է ԱՀ, իսկ 20-ը՝ ՀՀ բուժհաստատություններում, հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

Միայն 336 երեխա ծնվել է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում: Առավելագույն ծնունդներ շրջաններից գրանցվել է Մարտակերտի բուժհաստատությունում՝ 37 երեխա, այնուհետև՝ Մարտունիում՝ 28, Հադրութում՝ 9, Շահումյանում՝ 1:

Երեք ամիսների ընթացքում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 5 ծնունդ՝ բոլորը բնական բեղմնավորման արդյունքում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---