Վահե Գրիգորյան. Քոչարյանի չբողոքարկված գործն ապօրինաբար ուղարկվել է ՍԴ, որն իրավասու չէ քննություն սկսել

Վահե Գրիգորյան. Քոչարյանի չբողոքարկված գործն ապօրինաբար  ուղարկվել է ՍԴ, որն իրավասու չէ քննություն սկսել

PanARMENIAN.Net - Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբան Վահե Գրիգորյանն ահազանգել է, որ Մարտի 1-ի գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանը ապօրինաբար և քրեական դատավարության կանոնների կոպտագույն խախտումներով բողոքարկման ենթակա, սակայն դեռևս չբողոքարկված դատարանի որոշումն ուղարկվել է Սահմանադրական դատարան՝ դատավարության բոլոր կողմերին զրկելով այն բողոքարկելու հնարավորությունից։

«Քրեական գործն իր ամբողջ նյութերով հանդերձ ՍԴ ուղարկելով մեր բողոքարկման իրավունքը, փաստացի, այլևս դադարել է, քանի որ առանց քրեական գործի նյութերի, վերաքննիչ քրեական դատարանը մեր բողոքը լսել չի կարող։ Մյուս կողմից, ՍԴ-ն իրավասու չէ դատավոր Գրիգորյանի որոշմամբ գործի քննություն սկսել, քանի որ, հակառակ դեպքում, հենց իր որոշմամբ է խախտելու տուժողների բողոքարկման իրավունքը։ Բայց դեռ կերևա, թե այս գործն ինչու է այսպիսի շտապողականությամբ հասել ՍԴ։ Եվ դա կերևա հենց ՍԴ կողմից գործով քննության մասին որոշումից։ Մի բան փաստված է, որ մի շարք նյութական և դատավարական իրավունքի խախտումներով դատավոր Գրիգորյանը բերանքսիվայր և ամեն գնով «Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ռ․ Քոչարյանի և մյուսների» գործը սրընթաց հասցրել է ՍԴ։ Սա, թերևս, աննախադեպ և ոչ պատահական շտապողականություն է», - ասել է նա:

Ավելի վաղ Մարտի 1-ի գործով մեղադրյալներ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել է և ուղարկվել Սահմանադրական դատարան:

Ընթերցեք նաև՝ «Մեղադրական. Մարտի 1-ին Արցախից 1000 զինծառայող է բերվել Երևան, նրանց ՊՆ համազգեստ են տվել»:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---