// IP Marketing video - START// IP Marketing video - END

ԱԺ-ում անցումային արդարադատության մասին լսումներ կանցկացվեն

ԱԺ-ում անցումային արդարադատության մասին լսումներ կանցկացվեն

PanARMENIAN.Net - ԱԺ-ումանցումային արդարադատության մասին լսումներ կանցկացվեն «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով:

Լսումները կանցկացվեն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ մայիսի 24-ին` ժամը 10:00-ին, հայտնում է ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը:

Լսումների հայեցակարգային ամփոփագրին և հաստատված ընթացակարգին կարելի է ծանոթանալ Ազգային ժողովի կայքում:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար, և պետք է մեկ-երկու ամսվա ընթացքում ամփոփենք վերջին յոթ-ութ ամիսներին այս ուղղությամբ մեր կատարած աշխատանքը:

Վարչապետը նշել էր, որ ազգային ժողովում պետք է տեղի ունենա օրենսդրական համապատասխան աշխատանք՝ կենսական այս օրակարգը կյանքի կոչելու և Հայաստանում իրապես, երաշխավորված անկախ դատական համակարգ ունենալու համար:

 Ուշագրավ
Նշվում է, որ ավիաընկերությունները պատրաստակամ են մասնակցել 5 օդանավերով, որոնց թիվը կարող է ավելանալ ևս 2-ով
Ադրբեջանի գործողությունները խոչընդոտում են խաղաղության համար բարենպաստ միջավայրի կայացմանը