Քաղաքապետարանի գնած աղբատարներն արդեն աշխատում են

Քաղաքապետարանի գնած աղբատարներն արդեն աշխատում են

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաները մայիսի 22-ից սկսել են աշխատանքը։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաներն այսօրվանից սկսում են աշխատանքները։Այս մեքենաների աշխատանքի ծավալների հաշվարկով պահումներ կկատարվեն Սանիթեքին վճարվելիք գումարից»,-ասվում է գրառման մեջ:

Քաղաքապետարանը 2019 թվականի հունվարի 21-ին մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ռուսաստանյան «ԿամԱԶ» ընկերությունից մայրաքաղաքի սանմաքրման և ձնամաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար ձեռք է բերել 9 նոր հատուկ տեխնիկա:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---