Գր. Լուսավորչի փողոցը կվերանվանվի Սբ Գր. Լուսավորչի

Գր. Լուսավորչի փողոցը կվերանվանվի Սբ Գր. Լուսավորչի

PanARMENIAN.Net - Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցը կվերանվանվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի: Երևանի ավագանին հավանություն է տվել որոշմանը:

«Լույս» խմբակցությունը նաև 2 այլ առաջրկ էր ներկայացրել՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտան ու Մովսես Խորենացու փողոցն անվանել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի պողոտա և Սուրբ Մովսես Խորենացու փողոց, սակայն ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը դեմ է քվեարկել։

«Աշխարհի բազմաթիվ երկրներում փողոցներն ու հրապարակները, որոնք կրում են սրբադասված մարդկանց անուններ ունեն հատուկ գրավչություն, ինչպես նաև զբոսաշրջիկների շրջանում առաջացնում են հետաքրքրություն տվյալ երկրի և ժողովրդի նկատմամբ», - ասված է նախագծի հիմնավորման մեջ:

Նախագիծը ներկայացրած «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն ասել է, որ փողոցի անվանափոխության համար բյուջեից հավելյալ գումարի կարիք չի լինի:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---