Սիմոնյան. Փաշինյանը և «Իմ քայլը» ցանկության դեպքում նորից կլցնեն Հրապարակը

Սիմոնյան. Փաշինյանը և «Իմ քայլը» ցանկության դեպքում նորից կլցնեն Հրապարակը

PanARMENIAN.Net - Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհդրարանում լրագրողներին ասել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Իմ քայլը» դաշինքը ցանկության պարագայում Հանրապետության հրապարակը նորից կլցնեն: Նա այդպես է պատասխանել լրագրողների այն դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանները փակելու կոչին արձագանքել է 1100 մարդ։

«Ներողություն, էդ 1100 մարդ, որ ասում են, ինձ հիշեցնում է Սերժ Սարգսյանի վախտ, որ ասում էին՝ դե լավ, հրապարակում քիչ մարդ կա։ Խոսքն այն մասին է, որ ակցիա է եղել, որը վերաբերել է ամբողջ հանրապետությանը։ Ոչ մեկի մոտ, կարծում եմ, կասկած չկա, որ պարոն Փաշինյանը և «Իմ քայլը» դաշինքը ցանկության պարագայում Հանրապետության հրապարակը նորից կլցնի, որովհետև մենք ժողովրդի հետ համագործակցում ենք ու ներկայացնում ենք ժողովրդին», - հայտարարել էՍիմոնյանը, հայտնում է Aysor.am-ը։

Դատարանների փակելու ակցիայի մասնակիցների թիվը հրապարակել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը։

Այդուհանդերձ, ըստ Սիմոնյանի, այն, որ բոլոր դատարանները փակ են եղել ու չեն աշխատել «խոսուն է». «Մենք որ մեր քայլերը սկսում էինք, 10-13 հոգի էինք, բայց ներկայացնում էինք մարդկանց կարծիքը, չէ՞»։

Անդրադառնալով վարչապետի՝ դատարաններն արգելափակելու կոչին, ԱԺ փոխնախագահը պնդել է, որ արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն կամ խոչընդոտ չի եղել։

«Դա քաղաքական ակցիա էր։ Ի դեպ, նման քաղաքական ակցիա տեղի էր ունեցել նաև հեղափոխության օրերին», - ասել է ԱԺ փոխնախագահը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 19-ի կոչին արձագանքելով՝ քաղաքացիները մայիսի 20-ի առավոտյան փակել էին ՀՀ բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---