Հայ մարմնամարզիկները կմասնակցեն Պետերբուրգի միջազգային մրցաշարին

Հայ մարմնամարզիկները կմասնակցեն Պետերբուրգի միջազգային մրցաշարին

PanARMENIAN.Net - Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Գագիկ Խաչիկյանը կմասնակցեն Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում մայիսի 22-26-ը կայանալիք «Դիտյատինի գավաթին»:

Պայքարը թիմային է: Թիմը բաղկացած է մեկական մեծահասակ եւ երիտասարդ մարմնամարզիկից: Մարզիկները հանդես են գալու բազմամարտում և անհատական գործիքների վրա, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Մարմնամարզիկները մրցավայր են մեկնել մարզիչ Աշոտ Գասպարյանի հետ, իսկ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը հանդես է գալու որպես մրցավար:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---