48 սպայի ընտանիք բնակարան է ստացել պետմիջոցներով

48 սպայի ընտանիք բնակարան է ստացել պետմիջոցներով

PanARMENIAN.Net - ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Վանաձորում մասնակցել է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար նախատեսված նորակառույց բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությանը։

Նախարարն անձամբ է հանձնել 48 բնակարանների բանալիները: Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակում ծախսվել է ավելի քան 320 մլն դրամ:

Դավիթ Տոնոյանը ողջունելով ներկաներին՝ վստահեցրել է, որ պաշտպանության նախարարությունը շարունակում է իրականացնել զինծառայողների կենցաղը բարելավելուն ուղղված ծրագրերը: Արդեն իսկ բնակարանների տրադրման համար իրականացվող ծրագրի ուղղությունները 3-ն են՝ մատչելի հիփոթեկային վարկեր, բնակարանների կառուցում, վերանորոգում և անհատույց տրամադրում, և այն պարտքը, որը պետությունը երկար տարիներ ունի իր զինծառայողների նկատմամբ ժամանակի ընթացքում ամբողջությամբ կմարի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---