«Իմ քայլի» պատգամավոր. Ալումյանը լավ կանի անունը փոխի22 մայիսի 2019 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարել է, որ ինքը որպես պատգամավոր փակել է դատարանի մուտքը՝ այդպիսով աջակցություն հայտնելով իր ընտրողներին։«Ես իմացա, որ պարոն վարչապետը նման կոչ է արել ու մեկնեցի դատարանների մոտ։ Ես եղել եմ դատարանի առաջ մեր քաղաքական թիմի կարծիքը կիսող քաղաքացիների հետ», - հավելել է պատգամավորը։ Լրագրողները նկատել են, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը, մասնավորապես, փաստաբան Հայկ Ալումյանը, պատգամավորի հայտարարությունը՝ դատարանները փակելու մասին, համարել է միջամտություն արդարադատության իրականացմանը։ Ի պատասխան Հայկ Սարգսյանն ասել է,թե Ալումյանը «մի ճիշտ բան կարա անի՝ գնա անունը փոխի»։ Հարցին, թե ինչո՞ւ փոխի անունը՝ Սարգսյանը պատասխանել է. «Որովհետև նման անուն կրելը պատիվ չի բերում Հայկ անունը կրող մյուս քաղաքացիներին»։ Սարգսյանը հիշել է Ալումյանի անցյալը, ասել, որ նա բոլորովին վերջերս իրականացրել է պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպանությունը, իսկ այժմ էլ պաշտպանում է Շիրխանյանի հակառակորդ Ռոբերտ Քոչարյանին: «Նույն Հայկ Ալումյանը ամենախիստ ձևով քննադատում էր նախկին իշխանություններին, էնպես, որ դաժե ես չեմ ըտենց քննադատել։ Հայկ Ալումյանի մասին ինչի՞ եք խոսում։ Ալումյանին ընդհանրապես մեկնաբանելու չունեմ։ Հայկ Ալումյանը հրազենով իմ վրա հարձակված մարդու (նկատի ունի Մանախ մականունով հայտնի Արթուր Այվազյանին-հեղ.) շահերն ա պաշտպանում դատարանում։ Ինչպ՞ես է հնարավոր մի փաստաբանը պաշտպանի մարդկանց, ովքեր մեկը մյուսի դեմ ցուցմունք է տալիս։ Շահերի բախում չեք տեսնո՞ւմ։ Ինքը մի ճիշտ բան կարա անի՝ գնա անունը փոխի»,-ասել է պատգամավորը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |