Տիգրան Խուդավերդյանը՝ Yandex ընկերությունների խմբի կառավարիչ տնօրեն

Տիգրան Խուդավերդյանը՝ Yandex ընկերությունների խմբի կառավարիչ տնօրեն

PanARMENIAN.Net - Տիգրան Խուդավերդյանը, որը վերջին տարիներին «Yandex.Տաքսիի» գլխավոր տնօրենն էր, նշանակվել է Yandex ընկերությունների խմբի կառավարիչ տնօրեն: Սա նոր պաշտոն է ընկերությունների խմբում: Yandex-ի գլխավոր տնօրենի պաշտոնը շարունակում է զբաղեցնել ընկերությունների խմբի համահիմնադիր և հիմնական բաժնետեր Արկադի Վոլոժը: Այժմ նա, իր իսկ խոսքերով, կկենտրոնանա ավելի լայն ռազմավարական խնդիրների վրա:

Yandex-ից հեռանում է նաև տեխնոլոգիաների տնօրեն Միխայիլ Պարախինը՝ 2019-ի օգոստոսին նա ընտանիքի հետ կվերադառնա ԱՄՆ: «Yandex.Տաքսիի» գլխավոր տնօրեն է նշանակվել Դանիիլ Շուլեյկոն, գրում է «Վեդոմոստին»:

«Տիգրանը շատ վաղուց է աշխատում Yandex-ում, ծանոթ է բիզնեսի բոլոր նրբություններին և հարգված է ընկերությունում»,-ասել է Վոլոժը:

Խուդավերդյանն աշխատում է ընկերությունում արդեն մոտ 15 տարի՝ 2006-ի ապրիլից: Նա կառավարել է «Yandex.Բրաուզերը», «Yandex.Նավիգատորը», 2015-ից գլխավորել է «Yandex.Տաքսին», իսկ 2018-ից՝ «Yandex.Տաքսի» և Uber միավորված ընկերությունը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---