Ստեփանավանում ջրի արդյունահանման գործարան կստեղծվի. $5 մլն-ի ներդրում կարվի

Ստեփանավանում ջրի արդյունահանման գործարան կստեղծվի. $5 մլն-ի ներդրում կարվի

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը չինական «Նյու Իդա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր վարչական տարածքում 2.71 հեկտար ընդհանուր մակերեսով երկու հողամաս կտրամադրի ներդրումային ծրագրի իրականացման համար:

Հողամասերը օգտագործվելու են բացառապես որպես հանքային ջրի արդյունահանման և շշալցման գործարան՝ իր ենթակառուցվածքներով կառուցելու նպատակով:

Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքի չափը մոտ $5 մլն է: Ծրագրի իրականացման ժամկետն է, քաղաքաշինական փաստաթղթերը տրամադրելուց հետո, 18 ամիս:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---