ԵՊՀ ռեկտորը հրաժարական է տվել23 մայիսի 2019 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարնի ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են ինչ-որ կուսակցական բջիջեր, այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել,այդ ռեկտորները նոր Հայսաստանում անելիք չունեն»: Ավելի վաղԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան հեռարձակման ժամանակ հայտարարել է, որ չի պատկերացնում ԵՊՀ-ի 100-ամյակի տոնակատարությունը ներկայիս ռեկտոր Արամ Սիմոնյանի մասնակցությամբ՝ հավելելով, որ ասել է այդ մասին բուհի ղեկավարին նրա հետ հանդիպմանը: Հարությունյանը հայտարարել է նաև, որ Սիմոնյանը ստել է՝ ասելով, թե բուհի 100-ամյակը չի նշվելու: Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջով բազմաթիվ ակցիաներ են տեղի ունեցել, որի ակտիվ մասնակիցներից էր «Ռեստարտ» նախաձեռնությունը: Արամ Սիմոնյանը ԵՊՀ ռեկտոր էր ընտրվել 2006-ին և վերընտրվել է 2011-ին: : Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |