ԲԴԽ շենքի մոտ քաղաքացիները Գագիկ Հարությունյանի հրաժարականն են պահանջում23 մայիսի 2019 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ հավաքվել են մի խումբ քաղաքացիներ՝ պահանաջելով ԲԴԽ արձակումը, ԲԴԽ ղեկավար Գագիկ Հարությունյանի հրաժարականը։ Նախաձեռնության անդամներից Արթուր Մովսիսյանը նշել է, որ ԲԴԽ շենքից որևէ դատավոր դուրս չի գալու առանց իր հրաժարականի դիմումի, հակառակ դեպքում՝ «տոտալ բլոկադա ամբողջ Երևանում», հայտնում է Panorama.am-ը: «Այս կազմը, ինչ հիմա կա, մեզ պետք չի։ Նոր մարդիկ եթե կնշանակվեն, կնշանակվեն միայն անցումային արդարադատություն իրականացնելուց հետո»,- լրագրողներին ասել է ակցիայի մասնակիցը։ Մովսիսյանը նշել է, որ հեղափոխությունը պետք է հասցնել տրամաբանական հաղթական ավարտին, հիմա իրենք անում են այդ քայլը։ Նրանք պահանջում են նաև նոր Սահմանադրություն։ «ԲԴԽ շենքը փակելուց հետո փակելու ենք Սահմանադրական դատարանի շենքը, պահանջում ենք նոր Սահմանադրություն, անցումային արդարադատություն»,- նշել է նախաձեռնության անդամը։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Էրդողանը՝ ՀՀ–ին․ Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ, նոր ճանապարհային քարտեզի ժամանակն է «Տարածաշրջանում արդեն նոր կարգ է ստեղծվում, անհիմն անգիրները մի անկյունում թողնելու ժամանակն է»,–ասել է նա Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ պաշտպանական գործակցության հարցեր է քննարկել Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը Ֆրանսահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելվել է․ Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել «Ես Հայաստանից գնացոը չեմ, հենց այստեղ, անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ»,–ասել է նա տեսաուղերձում Ալիև․ Մոսկվան ու Բաքուն ևս մեկ մեծ նախագիծ են սկսում Հյուսիս-Հարավի շրջանակում Նա նշել է, որ Ադրբեջանի տարածքում կա երկաթգիծ, որը կապում է ադրբեջանա-ռուսական սահմանը Ադրբեջանի և Իրանի սահմանի հետ |