Ամերիաբանկը հայրենական արտադրության կորպորատիվ նվերների գնման մրցույթ է մեկնարկել (վիդեո)

Ամերիաբանկը հայրենական արտադրության կորպորատիվ նվերների գնման մրցույթ է մեկնարկել

PanARMENIAN.Net - Ամերիաբանկի կողմից մեկնարկած «Ապրիր հայերեն» արշավի վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև հունիսի 30-ը ներառյալ: Արշավի շրջանակներում մայիսի 23-ից կմեկնարկի Ամերիաբանկի 2020թ. Կորպորատիվ նվերների գնման մրցույթ, որին կարող են մասնակցել հայրենական արտադրության այն ընկերությունները, որոնք կբավարարեն մրցույթի պայմաններով սահմանված պահանջները:

Մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ է livearmenian@ameriabank.am էլ. հասցեին ուղղարկել նամակ-առաջարկ մինչև հունիսի 24-ը, որից հետո վերջնական արդյունքները կհավաքագրվեն և Բանկի կողմից նախնական ֆիլտրում անցած մասնակիցների ցանկը կտեղադրվի բանկի պաշտոնական կայք`հանրային քվեարկության: Հաղթող կճանաչվեն ամենաշատ ձայն հավաքած առաջարկները:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն և հաղթողների անունները կհրապարակվեն մինչև հուլիսի 22-ը Ամերիաբանկի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված ընկերությունները կստանան նվերների ձեռքբերման պատվեր Ամերիաբանկի կողմից:

Չմոռանանք հիշեցնել նաև «Ապրիր հայերեն» արշավի պայմանները, որի համատեքստում իրականացվում է այս մրցույթը. Արշավի շրջանակներում Ամերիաբանկում ՀՀ դրամով ավանդ ներդնելիս, Բանկի հաճախորդները կստանան հայրենական արտադրության նվեր և, բացի այդ, հնարավորություն կունենան.

• անվճար բացել մեկական հաշիվ ՀՀ դրամով և արտարժույթով

• անվճար ստանալ Օնլայն /Մոբայլ բանկ համակարգ (Ամերիա Թոքեն ծրագրային ապահովման կոդի օգտագործմամբ)

• անվճար տարեկան սպասարկմամբ ստանալմեկ VISA Classic կամ MasterCard Standard վճարային քարտ:

Նշենք, որ«Ապրիր հայերեն» արշավի ներքո դրամային ավանդները ներդրվելու են Բանկում գործող պայմաններով՝ բացառությամբ ավանդի գումարի և ժամկետի.

• Ավանդի նվազագույն գումարը սահմանվում է 200,000 ՀՀ դրամ

• Ավանդի նվազագույն ժամկետը` 91 օր:

ՀՀ դրամով ավանդ ներդնելու առավելությունների վերաբերյալ` տեսահոլովակում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---