VivaStart ծրագրի հերթական փուլի շրջանավարտները հավաստագրեր են ստացել

VivaStart ծրագրի հերթական փուլի շրջանավարտները հավաստագրեր են ստացել

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է իր ներդրումն ունենալ ուսանողների մասնագիտական զարգացման գործում՝ VivaStart ծրագրի հերթական փուլի շրջանավարտները հավաստագրեր են ստացել:

Հաղորդակցության առաջատար օպերատորը 2015 թվականից իրականացնում է VivaStart կրթական ծրագիրը, որը նպաստում է ապագա մասնագետների մոտ անհրաժեշտ հմտությունների զարգացմանը և ամուր հիմք ստեղծում կարիերայի զարգացման համար:

Հանրապետության տարբեր բուհերի ուսանողներ հնարավորություն են ստանում ծանոթանալու աշխատանքային գործընթացին՝ ընկերության տարբեր սպասարկման կենտրոններում, ինչպես նաև ձեռք բերում աշխատանքային էթիկայի և կորպորատիվ մշակույթի վերաբերյալ գիտելիք: Նմանօրինակ փորձն օգնում է ավելի վստահ քայլերով կերտել սեփական կարիերան:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հավաստագրեր է հանձնել VivaStart-ի 2019 թվականի առաջին շրջանավարտներին: Այս անգամ հանրապետության տարբեր մարզերից և տարբեր բուհերից 32 ուսանող հնարավորություն էր ստացել մասնակցելու դասընթացներին: Ի թիվս այլ գիտելիքների, ուսանողները ձեռք են բերել բաժանորդի հետ արդյունավետ հաղորդակցության մի շարք հմտություններ, ծանոթացել ընկերության առաջարկած ապրանքատեսակներին, ծառայություններին և դրանք՝ ճկուն մարքեթինգային մոտեցմամբ հաճախորդին ներկայացնելու հմտություններին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցներից երեքը՝ Նելլի Թադևոսյանը, Հասմիկ Ալեքսանյանը և Լևոն Մկրտչյանը, ստացել են Samsung Galaxy SM-A305F/ A30 սմարթֆոն:

«Մեր ընկերությունը կարևորում է VivaStart-ը որպես կարևոր հարթակ՝ կարիերայի ուղին սկսող ուսանողների համար: Այս ծրագիրը մասնագիտական ոլորտում առաջին քայլերը կատարող երիտասարդին հնարավորություն է տալիս դիտարկելու աշխատանքային գործընթացները՝ ներսից, ձեռք բերելու անհրաժեշտ հմտություններ ու ձևավորելու որոշումներն ինքնուրույն կայացնելու, կողմնորոշվելու կարողություն: Դասընթացի կարևորագույն նպատակներից է նաև գործարար հաղորդակցության ունակությունների զարգացումը: Շնորհավորում եմ ձեզ և վստահ եմ, որ մեր ընկերությունում ձեռք բերած փորձառությունը կծառայի որպես կարևոր մեկնակետ՝ հաջողության հետագա ուղին կերտելու հարցում», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

2015 թվականից մեկնարկած ծրագրի շահառու է դարձել 326 ուսանող: Այդ տարիների ընթացքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատանքային թիմին է միացել լավագույն արդյունք արձանագրած ավելի քան 44 ուսանող:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---