ՃՈ-ն 15:00-ի դրությամբ 106 մեքենա է հատուկ տարածք տեղափոխել

ՃՈ-ն 15:00-ի դրությամբ 106 մեքենա է հատուկ տարածք տեղափոխել

PanARMENIAN.Net - Վերջին զանգի միջոցառումների հետ կապված՝ ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում հանրապետության ողջ տարածքում:

Մայիսի 24-ին, ժամը 15:00-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության կարգախմբերը հանրապետության ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել 106 տրանսպորտային միջոց, որոնցից 43-ը մայրաքաղաքում, իսկ 63-ը մարզերում:

71 մեքենա վարել են անչափահասներ, իսկ մնացածը՝ տարբեր իրավախախտումների՝ մեքենայի պատուհանից կախվելու, համապատասխան փաստաթղթեր չունենալու և այլ խախտումների համար:

Մինչ այս պահը շրջանավարտների մասնակցությամբ որևէ պատահար չի արձանագրվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---