Վենգեր. ԵԼ եզրափակիչը Բաքվում մղձավանջ կլինի երկրպագուների համար

Վենգեր. ԵԼ եզրափակիչը Բաքվում մղձավանջ կլինի երկրպագուների համար

PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ Եվրոպայի լիգայի եզրափակչի անցկացումը Բաքվում անհարմարություններ կպատճառի երկրպագուներին և «մղձավանջ» կդառնա նրանց համար:

«Թիմը խնդիրներ չի ունենա: Նրանք ապրում են իդեալական պայմաններում, նրանք մասնավոր ինքնաթիռ ունեն, բիզնես դասի մակարդակի լավ տեղեր: Խնդիրներ կառաջանան երկրպագուների համար: Նրանց համար մի փոքր մղձավանջ կլինի»,-ասել է Վենգերը, գրում է Sportbox-ը:

«Արսենալն» ու «Չելսին» ԵԼ եզրափակչում կհանդիպեն մայիսի 29-ին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Լոնդոնի «Արսենալն» ու «Չելսին»Եվրոպայի լիգայի Բաքվում կայանալիք եզրափակիչ հանդիպման ավելի քան 6000 տոմս կվերադարձնեն ՈւԵՖԱ-ին,

Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ ակումբի և Հայատսանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը «Չելսիի» հետ: «Մենք մեծ հիասթափությամբ հայտարարում ենք, որ Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնի ՈւԵՖԱ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին: Մենք մանրակրկիտ կերպով ուսումնասիրել ենք Միկիի մասնակցության բոլոր տարբերակները, սակայն, քննարկելով հարցը Միկիի և նրա ընտանիքի հետ, միասին պայմանավորվել ենք, որ նա չի մասնակցի մեր թիմի արտագնա խաղին»,-ասվում է «Արսենալի» հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---