Հարցում. Պուտինին վստահության վարկանիշը ամենացածր նիշում է

Հարցում. Պուտինին վստահության վարկանիշը ամենացածր նիշում է

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վստահության անձնական վարկանիշն այս շաբաթ հասել է նվազագույն նիշին`31,7%: Այդ մասին հայտնել է Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնը (ՎՑԻՕՄ):

Սա նվազագույն ցուցանիշն է 2006-ից ի վեր, երբ կենտրոնը սկսել է հրապարակել այդ տվյալնելն իր կայքում:

Ընդ որում, ՌԴ նախագահի գործունեությունը որպես պետական իշխանության ինստիտուտի արժանացել հարցման մասնակիցների 65,8%-ի հավանությանը, գրում է «Կոմերսանտը»:

Քաղաքական գործիչներին վստահության վարկանիշում երկրորդը ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն է 14,8%-ով, իսկ երրորդը` Սերգեյ Լավրովը` 13%-ով:

Վարչապետի աշխատանքը դրական է գնահատել 47%-ը, իսկ կառավարությանն ընդհանուր առմամբ`45,2%-ը: Մեդվեդևի անձնական վարկանիշը 7,6% է:

Պուտինի անձնական ամենացածր ցուցանիշը վերջին անգամ գրանցվել էր հունվարին`32,2%:

Հարցումն անցկացվել է մայիսի 13-19-ը հեռախոսով: Մասնակցել է 1,6 հազար մարդ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---