// IP Marketing video - START// IP Marketing video - END

Միխայիլ Գրիգորյանն ու Ռոբերտ Բագրատյանը` մանկական «Գոլոսի» հաղթողների թվում

Միխայիլ Գրիգորյանն ու Ռոբերտ Բագրատյանը` մանկական «Գոլոսի» հաղթողների թվում

PanARMENIAN.Net - Ռուսաստանում կայացած մանկական «Գոլոսի» 6-րդ եթերաշրջանի, որի արդյունքերը չեղյալ էին հայտարարվել, հաղթող են ճանաչվել եզրափակչի բոլոր մասնակիցները: Այդ մասին հայտարարել է ռուսական «Առաջին ալիքի» գլավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը:

Հաղթողների թվում են նաև փոքրիկ ղարաբաղցի Միխայիլ Գրիգորյանն ու ՌԴ-ն ներկայացնող Ռոբերտ Բագրատյանը: Հաթողներ են նաև Երժան Մաքսիմը, Նինո Չեսները, Վալերի Կուզակովը, Ռենատա Թաիրովան, Անաստասիա Սիսաուրին, Մարիամ Աբդելկադերը և Միկելա Աբրամովան, գրում է «Վեդոմոստին»:

Մայիսի կեսին «Առաջին ալիքը» չեղարկել էր 6-րդ եթերաշրջանի արդյունքները ստուգումից հետո, որն ի հայտ բերեց հաղթող ճանաչված Միկելա Աբրամովայի օգտին ձայների հավելման փաստը:

Էռնստը հատուկ թողարկման վերջում պարզաբանեց, որ յուրաքանչյուր հանդիսատես իրավունք ուներ իրեն խաբված համարել: Ըստ նրա, «Առաջին ալիքը» չգիտի, թե ով և ինչ նպատակով էր ճնշում գործադրել քվեարկության վրա: «Չեղարկելով եզրափակչի արդյունքները, մենք ուզում ենք ասել երեխաներից յուրաքանչյուրին, որ իրենք չպետք է դառնան մեծահասակների մանիպուլյացիաների զոհը»,-հավելել է նա`ափսոսանք հայտնելով, որ Միկելան չի մասնակցում հատուկ թողարկմանը:

Մանկական «Գոլոսի» 6-րդ եթերաշրջանի եզրափակիչը տեղի էր ունեցել ապրիլի 26-ին: Հաղթող էր ճանաչվել 10-ամյա Միկելա Աբրամովան, որը երգչուհի Ալսուի և գործարար Յան Աբրամովի դուստրն է: Քվեարկության արդյունքում նա հավաքել էր հեռուստադիտողի ձայների 56,5%-ը: Սակայն հետո Առաջին ալիքը հայտնեց քվեարկության արդյունքները ստուգելու մասին, քանի որ նկատվել էին «որոշ տարօրինակություններ»:

 Ուշագրավ
Նախագծի հեղինակն է Պետրոս Ծամերյանը, համահեղինակը՝ Գրիգոր Բաղդագուլյանը
Մրցանակաբաշխությունը սեպտեմբերի 24-ին է
Հայաստանը ֆիլմերը ստանում է ՌԴ-ից, ուստի՝ հայ հանդիսատեսին այն կհասնի նույն տեսքով, ինչ ռուսաստանցի հանդիսատեսին
Ըստ մոդելի, տղան շատ նման է քրոջը՝ 1 տարեկան Չիկագոյին