Հայ մարմնամարզիկները Պետերբուրգում ոսկե մեդալ են նվաճել թիմային հաշվարկում

Հայ մարմնամարզիկները Պետերբուրգում ոսկե մեդալ են նվաճել թիմային հաշվարկում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության «Դիտյատինի գավաթում» Արթուր Դավթյանը և Գագիկ Խաչիկյանը թիմային հաշվարկում գրավել են առաջին տեղը: Արթուր Դավթյանը դարձել է նաև բազմամարտի ոսկե մեդալակիր։

Երիտասարդների պայքարում Գագիկ Խաչիկյանը բազմամարտում զբաղեցրել է 4-րդ տեղը, hայտնւմ է ՀԱՕԿ լրատվականը:

Մարզիկները մրցելու են նաև առանձին գործիքների վրա։ Դավթյանը 6 գործիքներով էլ որակավորվել է եզրափակչին, իսկ Խաչիկյանը միայն վրիպել է հենացատկերում և եզրափակիչ է անցել 5 գործիքներով։

Մայիսի 25-ին կկայանան առանձին գործիքների եզրափակիչները։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---