ՀՀ ՊՆ «Զինառ» ՓԲԸ-ն և ՌԴ ՊՆ «Վոենտորգ» ԲԸ-ն գործակցության հուշագիր են ստորագրել

ՀՀ ՊՆ «Զինառ» ՓԲԸ-ն և ՌԴ ՊՆ «Վոենտորգ» ԲԸ-ն  գործակցության հուշագիր են ստորագրել

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 24-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության «Վոենտորգ» բաժնետիրական ընկերության պատվիրակությանը` գլխավոր տնօրեն Վլադիմիր Պավլովի գլխավորությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոպանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` սննդի, առևտրակենցաղային սպասարկման ոլորտի, ինչպես նաև ռազմահայրենասիրական նախագծերի զարգացման և «Արմենիան Արմի» («Armenian Army») և «Արմիա Ռոսսիի» ապրանքանիշների զարգացման հեռանկարների վերաբերյալ:

Հանդիպման արդյունքներով ստորագրվել է ՀՀ ՊՆ «Զինառ» ՓԲԸ-ի և ՌԴ ՊՆ «Վոենտորգ» ԲԸ-ն միջև համագործակցության հուշագիր:

Աշխատանքային այցի շրջանակներում ՌԴ պատվիրակությունն այցելել է նաև ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայան, ինչպես նաև Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---