Կապանի օդանավակայանը կհամապատասխանի միջազգային չափանիշներին. Ներդրումներ են արվել

Կապանի օդանավակայանը կհամապատասխանի միջազգային  չափանիշներին. Ներդրումներ են արվել

PanARMENIAN.Net - Մայիսի 27-ին «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» գործարար համաժողովի ընթացքում Սյունիքի մարզպետի խորհրդական Գոռ Թադևոսյանը հայտարարել է, որ ներդրումային ծրագրի շնորհիվ Կապանի օդանավակայանը կհամապատասխանի միջազգային չափանիշներին։

Նա հայտնել է, որ ծրագրով նախատեսվում է իրականացնել 2.3 մլրդ դրամի ներդրում. 800 մլն-ն արդեն ներդրվել է։

«Կապանի օդանավակայանը խորհրդային տարիներին օրական ունեցել է 10-12, իսկ հատուկ օրերին մինչև 16 չվերթ։ 2017-ին «Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամը» հիմնել է «Սյունիքի օդանավակայան» ՍՊԸ-ն։ 2017-ի սեպտեմբեր ամսին Կապանի համայնքապետարանի և ընկերության միջև կնքվել է կոնցեսիոն պայմանագիր, որը նախատեսում էր վերագործարկել օդանավակայանը։ Արդյունքում ունենալու ենք միջազգային ստանդարտներին համապատասխան օդանավակայան, ներդրվելու են թռիչքատեխնիկական նոր համակարգեր»,- ասել է Թադևոսյանը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---