Աննա Հակոբյան. Ավելի լավ, եթե բյուջեից գողացվածը փոխանցվում է «Իմ քայլը» City of smile հիմնադրամներին

Աննա Հակոբյան. Ավելի լավ, եթե բյուջեից գողացվածը փոխանցվում է «Իմ քայլը» City of smile հիմնադրամներին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և City of smile բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավելի լավ, եթե պետբյուջեից գողացված միջոցները փոխանցվում են հիմնադրամներին: Նա այդպես է պատասխանել այնհարցին, թե արդյոք իր համար նշանակություն ունի, թե ինչ ճանապարհով են մարդիկ ձեռք բերել այն գումարները, որոնք փոխանցվում են հիմնադրամներին:

«Ավելի լավ, եթե փոխանցում են և այն ծառայեցնում ենք պետությանն ու պետության պահանջներին»,- ասել է Հակոբյանը, հայտնում է Aysor.am-ը:

«Գումարի ծագումը անձնապես ինձ համար կապ չունի, որովհետև մտածում եմ՝ կապ չունի ինչպես է հասել նրա ձեռքին, ով մեզ է փոխանցում, մենք միևնույն է ծառայեցնելու ենք այն ամենաբարի, ամենաօգտակար նպատակներին», -ասել էնա:

Հակոբյանն ընդգծել է նաև, որ թեև իր համար փոխանցվող գումարի ձեռք բերված ճանապարհը նշանակություն չունի, բայց Կենտրոնական բանկը ստուգում է փոխանցվող գումարի ծագումը և եթե այն կասկած է հարուցում, ապա գումարը չի փոխանցվում: Հակոբյանն ընդգծել է, որ այս հիմնադրամների ստեղծումից ի վեր միայն մի դեպք է գրանցվել, երբ ինչ-ինչ պատճառներով գումարը բանկի կողմից արգելվել է հիմնադրամի հաշվեհամարին փոխանցել:

 Ուշագրավ
Նրանք իրենց անվտանգ են զգում իրենց երկրների փողոցներում գիշերային ժամերին
Մանուկյանը հավելել է, որ հայրենիքը կորցնելու հարցն էր դրված և իրենք ճիշտ քայլի են դիմել
Տոնոյանը նաև նշել է, որ արդիականացվում է նաև 102-րդ ռուսական ռազմակայանը
Փոխքաղաքապետը խորհրդակցել է քաղաքապետ Հայկ Մարությանի հետ