ՈւԵՖԱ-ն «Արսենալին» արգելել է «հայկական ակցիա» անցկացնել Բաքվում27 մայիսի 2019 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միությունը՝ ՈւԵՖԱ-ն արգելել է «Արսենալին» Բաքվում որևէ ակցիա անցկացնել ի աջակցություն ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի: «Ֆուտբոլիստները մտադիր էին Մխիթարյանի ազգանունով մարզաշապիկներով դուրս գալ նախավարժանքի, սակայն ՈւԵՖԱ-ան արգելել է նման ակցիա կազմակերպել»,-հայտնում է Daily Mail-ը: Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստները չեն կարողանա Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին աջակցող ակցիա անցկացնել Եվրոպայի լիգայի եզրափակչից առաջ, գրում է Daily Mail-ը: Նշվում է, որ ըստ կանոնների, հանդերձանքը, որով դուրս են գալիս ֆուտբոլիստները նախավարժանքի կամ հաղթանակը նշելու, պետք է հավանության արժանացած լինի ՈւԵՖԱ-ի կողմից՝ առճակատումից խուսափելու համար: Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ ակումբի և Հայատսանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը «Չելսիի» հետ: «Մենք մեծ հիասթափությամբ հայտարարում ենք, որ Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնի ՈւԵՖԱ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին: Մենք մանրակրկիտ կերպով ուսումնասիրել ենք Միկիի մասնակցության բոլոր տարբերակները, սակայն, քննարկելով հարցը Միկիի և նրա ընտանիքի հետ, միասին պայմանավորվել ենք, որ նա չի մասնակցի մեր թիմի արտագնա խաղին»,-ասվում է «Արսենալի» հայտարարության մեջ: Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՈւԵՖԱ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը Բաքվում անցկացնելու որոշմանն ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա |