Մեղադրող կողմը կարող է ստանալ ՍԴ ուղարկված Մարտի 1-ի գործի նյութերը՝ Վերաքննիչում բողոքարկելու համար

Մեղադրող կողմը կարող է ստանալ ՍԴ ուղարկված Մարտի 1-ի գործի նյութերը՝ Վերաքննիչում բողոքարկելու համար

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանն արձագքանքել է մամուլի որոշ հրապարակումներին այն մասին, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը դատավարության կողմերին զրկում է այդ որոշումը բողոքարկելու հնարավորությունից:

Պատճառն այն է, որ քրեական գործն իր ամբողջ նյութերով ուղարկվել է Սահմանադրական դատարան, իսկ առանց քրեական գործի նյութերի վերաքննիչ քրեական դատարանը բողոքը քննել չի կարող:

«Ի տարբերություն 2006 թվականի խմբագրությամբ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 71-րդ հոդվածի 6-րդ կետի՝ «Դիմումին կցվում է դիմողի վարույթում գտնվող գործը, որը դիմողին է վերադարձվում սահմանադրական դատարանի որոշումն ընդունելուց հետո», 2018 թվականի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածը նման պահանջ այլևս չի սահմանում: Ուստի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից Սահմանադրական դատարան համապատասխան գրություն ներկայացվելու դեպքում դիմումին կից ներկայացված քրեական գործի նյութերը կարող են վերադարձվել», - ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ գործի քննության հետագա փուլերում անհրաժեշտության դեպքում այդ նյութերը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի համաձայն, Սահմանադրական դատարանը կարող է պահանջել:

«Դիմումին կից ներկայացված քրեական գործի նյութերի վերադարձնելը, վերոնշյալ կարգավորումների պարագայում, չի կարող ազդել Սահմանադրական դատարանում այդ գործի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված կարգով քննության հետագա ընթացքի վրա», - ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը կասեցրել է Քոչարյանի և մյուսներին գործն ու ուղարկել ՀՀ սահմանադրական դատարան:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---