Ռումինացիները դեմ են կոռումպացված պաշտոնյաների ներմանը

Ռումինացիները դեմ են կոռումպացված պաշտոնյաների ներմանը

PanARMENIAN.Net - Ռումինիայի քաղաքացիները դեմ են կոռուպցիայի համար դատապարտված պաշտոնյաների ներմանը՝ դա է ի հայտ բերել մայիսի 26-ին անցկացված հանրաքվեն արդարադատության համակարգի բարեփոխման վերաբերյալ:

Ինչպես հայտնել է Ռումինիայի ԿԸՀ-ն մայիսի 27-ին, քվեարկությանը մասնակցած քաղաքացիների մոտ 89%-ը նաև կողմ է արտահայտվել, որպեսզի կառավարությունը չկարողանա փոխել օրենքները հօգուտ կոռուպցիայի մեջ կասկածվող պաշտոնյաների:

Առաջին հարցում հանրաքվեի մասնակիցները պատասխանել են, թե համաձայն են արդյոք, որ կոռուպցիոն իրավախախտումների համար դատապարտվածների ներման ու համաներման արգելք լինի: Երկրորդ հարցը վերաբերում էր արագացված ընթացակարգով օրենքների փոփոխման արգելքին: 6,3 մլն ռումինացի դրական է պատասխանել երկու հարցին, բացասական պատասխան է տվել մոտ 1 միլիոնը, գրում է Deutsche welle-ն:

Երկրի նախագահ Կլաուս Յոհաննիսը, որի նախաձեռնությամբ է անցկացվել հանրաքվեն, ողջունել է արդյունքները՝ խոստանալով, որ «նույն օրվանից Ռումինիայում փոփոխություններ կսկսվեն դեպի լավը»:

Հանրաքվեն անցել է մայիսի 26-ին ՝ Եվրախորհրդանի ընտրություններին զուգահեռ, որտեղ Ռումինիայում իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը պարտվել է՝ ստանալով քվեների 23,39 տոկոսը: Հանրաքվեն համարվել է կայացած, քանի որ մասնակցել է ընտրողների ավելի քան 30 տոկոսը, սակայն արդյունքը պարտադիր չէ կատարման համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---