Երևան-Սևան ճանապարհի 2 արձան կվերականգնվի. Կհատկացվի 9.1 մլն դրամ

Երևան-Սևան ճանապարհի 2 արձան կվերականգնվի. Կհատկացվի   9.1  մլն  դրամ

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարություն մայիսի 30-ի նիստում որոշվել է գումար հատկացնել մշակույթի նախարարությանը Երևան-Սևան միջպետական ճանապարհի երկու արձանի վերականգման համար:

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը հայտնել է, որ Կոտայքի մարզում գտնվող 2 քանդակային հուշարձանի՝ «Ճանապարհաշինարարներ» և «Արձագանք» արձանների վերականգման նախագծահաշվարկային փաստաթղթերի ձեռքբերման և փորձաքննության համար հարկավոր է 9.144 մլն դրամ:

«Արձանները տեղադրված էին Երևան-Սևան միջպետական ճանապարհին և այսօր գտնվում են աղետալի վիճակում: Ոչ միայն բնակլիմայական պայմաններն են ազդել, այլև ենթարկվել են կողոպուտի՝ այսինքն, մշակութային վանդալիզմի: Արձանների մեծ մասը կրկնակի գողացվել են: Այսօր այդ քանդակներն իսկապես կարիք ունեն նորոգման»,- ասել է Ղարիբյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---