Արոնյանը կմասնակցի Norway Chess-ին

Արոնյանը կմասնակցի Norway Chess-ին

PanARMENIAN.Net - Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հունիսի 4-15-ը կմասնակցի Altibox Norway Chess մրցաշարին։

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում կայանալիք մրցաշարում հայ գրոսմայստերի մրցակիցները կլինեն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Դին Լիրենը (Չինաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Յանյի Յույը (Չինաստան) և Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Նախորդ տարի Norway Chess-ի հաղթողի կոչումը նվաճել է ՖաբիանոԿարուանան:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---